Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անգամ ոչ հեղափոխական պայմաններում Ռոբերտ Քոչարյանը եկավ և դաշնակներին ազատ արձակեց՝ հայտարարելով, որ իրադրություն է փոխվել». Գագիկ Սարուխանյան

Մայիս 14,2018 15:56

«Եթե ասում ենք նոր իշխանություն, ուրեմն թիվ մեկ քայլը սովորաբար բանտերի դռները բաց անելն է, և որ քաղաքական կալանավորներն ազատվեն»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյանը հայտնեց՝ իր համար միանշանակ է՝ բոլոր նրանք, որոնք քաղաքական նկատառումներով ազատազրկվել են անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրված, ինչ հոդվածով են ազատազրկված, պետք է ազատ արձակվեն. «Պետք է այնպես արվի, որ այդ բանտային խցիկները դատարկ չմնան, այնտեղ պետք է հայտնվեն քաղաքական վճիռ կայացնողներն ու իրավական գործընթացը կատարողները, որ այսօրվա իշխանությունն ականջին օղ անի»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց. «Նիկոլը չի ասել, թե բոլոր նրանք, որոնք մարդասպանություն են գործել, ծանր հանցագործության մեջ մեղավոր են, մենք համարում ենք զրոյական դիրք: Ասել է՝ չի լինելու վհուկների որս, վենդետա: Պարոնայք, սպանությունների համար պիտի պատասխան տաք»:

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ՝ նոր կառավարության առաջին իսկ գործը պետք է լինի ցանկացած օր երկիրը տանել նոր ուղղությամբ. «Երբ հեռացնում են մի մարդու, պետք է հեռացվի ամբողջ համակարգը: Ես, իմ ընկերները եկել ենք ռեժիմը փոխելու: Եթե Սերժ Սարգսյանին հեռացնելու խնդիր կա, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի օրոք հանցավոր ճանապարհով փոփոխված Սահմանադրությունն այսօր փոփոխման չի դրված: Մերժիր Սերժին կարգախոսով հանդես եկողներն ինձ հետ զրուցելիս ասել են, որ այդ կարգախոսն ուղղակի հարմար է, բայց առհասարակ, պայքարն ուղղակի ամբողջ համակարգի դեմ էր: Անգամ ոչ հեղափոխական պայմաններում Ռոբերտ Քոչարյանը եկավ և դաշնակներին ազատ արձակեց՝ հայտարարելով, որ իրադրություն է փոխվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031