ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարական է ներկայացրել այս պաշտոնից։ Գեներալ-պատգամավորն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի հայրենակիցներ,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը’ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով’ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»։
Հիշեցնենք, որ վաղը Գյումրի է գալու կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Շիրակի պետական համալսարանում 9 ամիս առաջ սկիզբ առած կրքերին վերջ դնելու նպատակով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ