«Միայն վճարելով չէ»,-«Արմենպրես» մամուլի սրահում պատասխանելով Aravot.am_ի հարցին`ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թեւան Պողոսյանը: Հարցը վերաբերում էր այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Տեսակետ կա, որ հայկական հեղափոխության նկատմամբ դրսեւորած իր լոյալության համար ՌԴ-ն գին է պահանջելու եւ որ այսօր, այդ հանդիպման ժամանակ, արդեն պարզ կլինի, թե ո՞րն է այդ գինը:
Թեւան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանն այլեւս ունի բացառիկ հնարավորություն`իր շահերով առաջնորդվելու եւ եթե այդ ճանապարհին համագործակցությունների անհրաժեշտություն կլինի, որեւէ խնդիր չի լինի:
Հայաստանյան իրադարձություններին մինչ օրս եղած միջազգային արձագանքները Թեւան Պողոսյանին հուսադրում են. «Ինձ թվում է, որ ճիշտ ձեւով է ամեն ինչ գնում»: Նա ուրախ է, որ Սփյուռքը խոսում է վերադարձի մասին: Ասում է`Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է տեր լինի մինչ օրս Հայաստանի ստորագրած պարտավորություններին: Մինչ օրս`ցույց է տվել, որ տեր է: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպումից առանձնապես սպասումներ չունի, քանզի, իր կարծիքով, այն ավելի շատ ճանաչողական կլինի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
թեվան բախտդ բերեց երազով եյիր տեսել ոչ մեկն չեր ուզում որ դու լավ գործ ունենայիր որով հետեվ շատ մեծ մեծ ես խոսում լավ չե քեզ կոռեք պահիր որ գոնե հիմա հարգեն այլապես նորից կմնաս փշալարներից կախված տեսար որ ոչ մեկն քեզ պատկամավոր չտվեց հիմա դե տես նորից հանկարց նույն վեհանց ավել պակաս խոսացիր լավ չի լինի