ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել են Սոչիում: Նրանց առանձնազրույցն ընթանում է առանց լրագրողների ներկայության, իսկ մինչ այդ Պուտինը շնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ: Փաշինյանն էլ ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունների որոշ ոլորտներում խնդիրներ չկան:
ՌԴ նախագահն էլ ՀՀ-ում ռուսաստանյան ներդրումների մասին տվյալներ է ներկայացրել, նաեւ ընդգծել, որ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճ է գրանցվել: «Հայկական արտադրության գյուղմթերքը սպառվում է ռուսական շուկայում»,-ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ որևէ մեկը ՀՀ-ում կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, դա չի քննարկվում: Մեր երկրների միջեւ պետք է խթանել գործակցությանը ռազմական եւ սպառազինության ոլորտում»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
В Сочи началась встреча Президента #Путин|а и премьер-министра #Пашинян|а pic.twitter.com/kH6Ju2zN1V
— Tigran Balayan (@tbalayan) May 14, 2018