Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ  դրություն սահմանելու հարցը. Նաիրի Պետրոսյան

Մայիս 14,2018 13:01

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված «Ինչպես Ռուսաստանը լուռ քինգմեյքերի դեր խաղաց Հայաստանի հեղափոխությունում» հոդվածին:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար, ցանկանում եմ տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին, որ 2018թ. ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ  դրություն սահմանելու հարցը»,- գրել է Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Հոդվածագիր Մարգարիտա Անթիձեն գրել էր, որ նախքան հրաժարական ներկայացնելը Սերժ Սարգսյանն իր անձնական դաշնակիցների և պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը, ինչն ուժայիններին թույլ կտար ուժ կիրառել ցուցարարների դեմ:

 

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031