«Պետք է նոր թափ հաղորդել մեր տնտեսական գործակցությանը, քանի որ այն չի համապատասխանում քաղաքական գործակցության մակարդակին»,-այս մասին այսօր Սոչիում ԵԱՏՄ դիտորդ-երկիր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանն ասել է Սոչիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ է նոր թափ հաղորդել Մոլդովայի հետ երկկողմ կապերին:
Պաշտոնյաները նշել են, որ ՀՀ-ի եւ Մոլդովայի միջեւ ստորագրված է մեկ տասնյակից ավելի համաձայնագիր եւ պայմանագիր, եւ նորերը կնքելու անհրաժեշտություն կա:
Իգոր Դոդոնն էլ համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի եւ Մոլդովայի միջև գործակցությունը զարգացման միտումներ ունի. «Հուսով եմ, որ այն կշարունակի ամրապնդվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ