Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը պնդում է, որ ՀՀ ներկայիս Զինանշանում անհապաղ պետք է փոփոխություններ արվեն: Նրա ձեւակերպմամբ՝ այն այնպես է պղծվել եւ աղավաղվել, որ ի տարբերություն այլ երկրների զինանշանների՝ իր մեջ կրում է բացասական ազդակներ եւ հույզեր: Ժողովրդական խոսքով ասած՝ այն վերածվել է «թուղթուգրի»:
Ըստ պարոն Աղամյանի՝ շղթայված, առանց ծայրի սուրը, ծաղկի վերածված արեւը, մակույկի վերածված Նոյան տապանը, խղճահարություն առաջացնող վահանակիր արծիվն ու առյուծը եւ այլ մանրուքներ այդ ամենի արտահայտությունն են: Աղավաղված են նաեւ ՀՀ Զինանշանի վրա պատկերված պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները եւ իմաստափոխված, ինչը շուրջ 10 տարի զինանշանի հարցով զբաղվող Հայաստանի նկարիչների միության նախագահի կարծիքով՝ մեր երկիրը ծաղրուծանակի առարկա է դարձնում աշխարհում:
«Առավոտ»
12.05.2018