Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անունից շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ նոր Կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների գործընթացն ուղղված կլինի Հայաստանում կայուն ժողովրդավարական զարգացման ամրապնդման, ինչպես նաև կնպաստի տեղական իշխանությունների հզորացմանը` արդյունավետ կերպով իրականացնելու իրենց վերապահված լիազորությունները: Վստահ եմ, որ արդյունքում կշահի ողջ երկիրը: Կոնգրեսը պատրաստակամ է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում` Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում: