Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նոր նախարարը՝ Մարտի 1-ը 1 օրում բացահայտելու իր խոստման մասին

Մայիս 14,2018 11:49

Aravot.am-ը այսօր սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց՝ Դուք ԱԺ-ում ձեր ելույթում ասել էիք, որ բավարար կամք ունենալու դեպքում իշխանությունները կարող են Մարտի 1-ը բացահայտել 1 օրում, Դուք այդ կարծիքի՞ն եք դեռ մնում: Նախարարը պատասխանեց. «Անշուշտ, ես ձեզ հավատացնում եմ, որ քաղաքական կամք կդրսեւորվի այն բացահայտելու համար: Պարզապես ուզում եմ նշել, որ Մարտի 1-ը բացահայտելու հարցը այս պահին, հասկանում եք, ամենաառաջին օրվա լուծելու հարց չէ, իհարկե, որովհետեւ այն, ինչ մենք ժառանգել ենք նախորդ իշխանություններից, մեզ պարզապես թույլ չի տալիս այս պահին լծվել այդ գործին: Բայց այո, ես հավատում եմ, որ դա իրատեսական է: Ես հավատում եմ եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն ունակ է իր թիմի հետ դա իրագործել: Ես լիահույս եմ այդ իմաստով»:

Մեր հարցին՝ Մարտի 1-ի գործով հաճախ շոշափվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ դուք գիտեք, որ Ծառուկյանի թիմից նույնպես նախարարներ կան, նրան հատկացվել են նախարարական պորտֆելներ, դա չի՞ խոչընդոտի, չի՞ կաշկանդի Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Հետաքննությունը կանցկացվի եւ կպահպանվի հետաքննության անաչառությունը միանշանակ, հետո կտեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031