Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի համար նոր ձեռնաշղթա են պատրաստում»

Մայիս 14,2018 10:49

Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ ծրագրի ստորագրող մյուս հինգ երկրների և Իրանի բուռն ջանքերն այդ համաձայնագրի փրկելու համար շարունակվում են։ Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի ամռան՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրոմիության և Իրանի կողմից։

Նախորդ շաբաթ ԱՄերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատարելով իր հնչեցրած սպառնալիքները, այդ համաձայնագրից հետ վերցրեց իր երկրի ստորագրությունը և խոստացավ 90-180 օրվա ընթացքում վերականգնել Իրանի Իսլամական պետության դեմ առկախված ծանր պատժամիջոցները․ պատժամիջոցներ, որը սպառնում է ծունկի բերել Իրանի տնտեսությունը, նավթարդյունաբերությունը և բանկային համակարգը։

Թրամփը համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներին նախապես հայտնել էր, որ կամ վերանայեն համապարփակ ծրագրի որոշ կետերը ( Իրանի հրթիռային ծրագրերի սահմանափակումը և մի շարք այլ կետեր ևս ներառեն այդ համաձայնագրում), կամ ԱՄՆ-ն կհեռանա միասնական այդ ծրագրից։

Եվրոպական երկրներն այժմ սաստկացրել են իրենց ջանքերը, որպեսզի պաշտպանեն իրենց երկրների բիզնես շահերը և շրջանցեն ամերիկյան մոտալուտ պատժամիջոցները։ Նրանք բանակցում են նաև Թեհրանի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը շրջագայություն է սկսել դեպի Չինաստան, Ռուսաստան և Եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փրկի 2015 թվականի համաձայնագիրը և 6+1 ձեւաչափին փոխարինի 5+1 ձևաչափը։

Մյուս կողմից ակտիվացել է Իրանի նախագահ Ռոհանիի ներքին ընդդիմությունը, որը պահանջում է դուրս գալ նշված համաձայնագրից և վերսկսել միջուկային ծրագրի իրագործումը։ Իսլամական հեղափոխության պահապան զորքի հրամանատարը բանակցության շարունակելը համարել է զուր ջանքեր և պահանջել է հիմնվել սեփական ուժերի վրա, իսկ խորհրդարանում ցուցադրաբար վառել են ԱՄՆ-ի դրոշը և Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ ծրագրի պատճենը։

ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն CBS-ին տված հարցազրույցում կրկնել է իր երկրի ղեկավարի պահանջը և եվրոպացիներին առաջարկել է նոր համաձայնագիր նախապատրաստել Իրանի հետ կնքելու համար, որտեղ պետք է սահմանափակվեն Իրանի միջուկային ծրագրերը՝ հրթիռային ծրագրերը և՝ մասնակցությունը Մերձավոր արևելյան երկրների ներքին գործերին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ տիկին Մեյնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, ելքեր է առաջարկել առկա համաձայնագիրը փրկելու համար․ նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Եվրոմիությունը, Գերմանիան և Ֆրանսիան․

Իրանի պահպանողական ուժերի խոսափող «Քեյհան» օրաթերթը ակնարկելով եվրոպացիների այս ակտիվության իր խմբագրականում գրել է․ «Իրանի համար նոր ձեռնաշղթա են պատրաստում»։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031