ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։
Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։
Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ Հայաստանյան համաժողովրդային շարժումի ընթացքին, Հրանդ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում։
Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն
Հ. Գ. ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի ղեկավար Արտակ Սարգսյանն «Առավոտի» հարցմանն ի պատասխան հայտնեց, որ Աբո Պողիկյանը ոչ թե արտաքսվել, այլ հեռացվել է կուսակցության շարքերից:
իսկ Աբո Պողիկյանը ինչո՞ւ միայն վերջերս է որ սկսաւ Հայաստանի նախկին վարչակարգերի դէմ արտայայտուիլ…
անկէ առաջ, երկա՜ր տարիներ շարունակ, նա բնաւ չէ՞ օգտուած այդ վարչակարգերից… մի քիչ ստուգեցէք…
(իսկ եթէ կարծում էք որ այժմ զինք շարքերից հեռացնողներն եմ «պաշտպանում», սեպեցէք որ ծիծաղելուց աթոռէս վար ինկայ, մեռա… մէկը առ, միւսին զարկ…)
«Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը» ?!
իրապէ՞ս… ի՞նչ հիման վրայ էք կատարում այս հաստատումը… ունէ՞ք այդ ուղղութեամբ իրմէ յօդուածներ – վերջապէս, հրապարակագիր է մարդը -… «վերջին 20 տարիներին» եւ «բազմիցս»…
մի յոգնիք փնտռելով, քանզի անհնար է… թէ որ այդպէս լինէր, շատոնց է որ շարքերից հեռացուած կը լինէր…
ֆրանսացիներու ասացուածքով, այժմ ուզում է «ինքն իրեն կուսութիւն շնորհել»… միայն ինքը չէ որ այդպէս է անում, ոչ ել միայն ՀՅԴ-ում