«Բոլորն էլ գիտեն, որ այդ հարցով պետք է պայմանավորվեն նախ եւ առաջ Ռուսաստանի՝ Գազպրոմի հետ, որը Հայաստանում գազի միակ մատակարարն է: Պատահական չէ, որ այս հարցը քննարկվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ռուսաստանյան այցի ընթացքում: Իսկ Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հարցում Իրանը առավել շահագրգիռ է, հաշվի առնելով այդ երկրում առկա ջրի խիստ սակավությունը», «Առավոտ»-ին ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանն անդրադառնալով իրանական գազի ծավալների մեծացմանն ու հարմար գնով Հայաստանին տրամադրելու հնարավորությունների մասին քննարկումներին:
«Ինչ վերաբերում է երկաթուղու կառուցմանը, հարկ է նշել, որ, ըստ երեւույթին, ոչ միայն Հայաստանը, այլեւ Իրանը եւս շատ էլ շահագրգիռ չէ: Մինչդեռ այդ հարցը օրակարգ մտնելուց հետո Բաքուն լուրջ շահագրգռություն դրսեւորեց այն խափանելու ուղղությամբ՝ ձեռնամուխ լինելով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցմանը, ինչն էլ իրականացնում է՝ անգամ այդ նպատակով Իրանում ներդրում կատարելով», հավելեց մեր զրուցակիցը:
Իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մայիսի 15-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ