Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ

Մայիս 13,2018 23:08

Հայտարարություն

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ

26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ[1], ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:

04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից[2]՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ:

Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:

Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն  ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:

Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական  բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:

Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:

Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից։:

Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:

Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:

Հայտարարությանը միացած փաստաբաններ.

  1. Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387
  2. Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203
  3. Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187
  4. Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717
  5. Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849
  6. Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897
  7. Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր’ 1940
  8. Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939
  9. Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521
  10. Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347
  11. Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838
  12. Կիմա Սարյան, արտոնագիր՝1249
  13. Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771
  14. Ալլա Սարգսյան, արտոնագիր՝ 2371
  15. Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027
  16. Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215
  17. Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929
  18. Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800
  19. Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970
  20. Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787
  21. Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552
  22. Գևորգ Դավթյան, արտոնագիր՝ 520
  23. Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047
  24. Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128
  25. Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434
  26. Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776
  27. Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518
  28. Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555
  29. Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551
  30. Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838
  31. Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926
  32. Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915
  33. Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919
  34. Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847
  35. Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836
  36. Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841
  37. Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995
  38. Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115
  39. Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110
  40. Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125
  41. Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078
  42. Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722
  43. Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205
  44. Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝  656
  45. Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝   1125
  46. Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486
  47. Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579
  48. Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519
  49. Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004
  50. Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53
  51. Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894
  52. Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156
  53. Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995
  54. Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733
  55. Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125
  56. Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764
  57. Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424
  58. Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268
  59. Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376
  60. Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999
  61. Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798
  62. Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923
  63. Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321
  64. Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
  65. Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714
  66. Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214
  67. Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130
  68. Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746
  69. Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538
  70. Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37
  71. Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
  72. Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041
  73. Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

  1. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  2. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
  3. «Սոցիալական արդարություն» ՀԿ
  4. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  5. Իջևանի ՔԵԿ
  6. Կապանի ՔԵԿ
  7. Արտաշատի ՔԵԿ
  8. «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ
  9. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
  10. «Տաթևիկ» ՀԿ

Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար:

[1] https://www.ela.am/index.php?route=news/article&news_id=172

[2] https://www.azatutyun.am/a/29208084.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031