Այսօր ջրացատկի Հայաստանի առաջնության հաղթողներին ու մեդալակիրներին պարգեւատրելու ավարտին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի միջնորդությամբ միջազգային կարգի սպորտի վարպետի վկայական ու կրծքանշան հանձնեց Լեւ Սարգսյանին:
Պատվավոր կոչումը մարզիկին շնորհվել է վերջին տարիներին միջազգային մրցաշարերում ցույց տված բարձր արդյունքների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ