Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն