Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ նախարարին համարում են Կարեն Կարապետյանի կադր, իսկ նա արդարանում է

Մայիս 13,2018 21:08

Լրագրող Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նշանակման հետ կապված մտահոգություն է հայտնել:

Նա մասնավորապես նշել է. «Ուրեմն ապրիլի 27-ին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաժարական ներկայացնելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ստանձնել է նախարարի պարտականությունները։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հայտարարել է, որ մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր է, բնապահպանության նախարարության աշխատակիցները որոշել են իջնել հրապարակ՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը։ Ժ/Պ Էրիկ Գրիգորյանը հանձնարարել է, որ ստուգեն բոլոր աշխատողներին, ովքեր լքել են իրենց աշխատավայրը և իջել են հրապարակ։

Էրիկ Գրիգորյանը եղել է ՀՀԿ-ական Է Կարեն Կարապետյանի խորհրդականը։

Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկին սպառնացել էր, որ գործից կհանի։ Առավել մանրամասն հենց բնապահպանության նախարարության աշխատողները պատրաստվում են ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնեմ սույն անձը այսօր նշանակվել է Բնապահպանության նախարար, այս տեղեկատվությունը նաև ուղարկվել է Լենա Նազարյանին։

Էրիկ Գրիգորյանը հանքարդյունաբերության ջատագով է։ Բնապահպանության պաշտպանության ոլորտում գերակշռել է հանքահեն կազմակերպությունների փիառը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցների ամենակարևոր մտահոգությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման դադարեցնում, իսկ Էրիկը Կարեն Կարապետյանի հետ միասին ամիսներ առաջ հանդիպել էր գնդեվազցիներին և ջերմուկցիներին՝ հավաստիացնելով, որ բոլոր ռիսկերը կառավարելի են, կան տեսագրություններ։

Խաղաղ ոչ բռնի պայքարի գործողություններով հենց նույն մեթոդով ինչպես գնդեվազցիներն ո ւ ջերմուկցիները, այնպես էլ նախարարության աշխատակիցները կանեն իրենց Քայլը, այնպես որ պատրաստ եղեք երկրի տերերի բողոքը ընդունել, հաշվի նստել և ենթարկվել հանրության պահանջներին։

Անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին նորանշանակ նախարարը news.am-ի հետ զրույցում նշել է, որ դրանք «աբսուրդի» էին հասնում։

«Ինձ մեղադրում էին, որ ես ՀՀԿ-ից եմ, Կարեն Կարապետյանի կադրն եմ, ասեմ, որ ես երբեւիցե կուսակցական չեմ եղել։ Առաջարկ եմ ունեցել եւ աշխատել եմ Կարեն Կարապետյանի հետ եւ շատ արդյունավետ եմ աշխատել, որովհետեւ մենք փոքր ՀԷԿ-երի ոլորտում, հանքաարդյունաբերության ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ ենք արել։ Հիմա առաջարկ եմ ստացել եւ կաշխատեմ։ Ինձ մեղադրում են, որ հեծանվային բոլոր փարկինգները Երեւանի իմն են, բիզնեսներ ունեմ, չգիտեմ ինչեր ունեմ, այո, ունեմ։ Հեծանվային փոքր կազմակերպություն ունեմ, որը ստեղծել եմ 2012 թվականին եւ սկզբունքորեն հեծանվային մշակույթ եմ բերել Հայաստան, երբ բոլորը, ներառյալ իմ ընտանիքն  ասում էր, որ Հայաստան ոչ մեկ որակյալ հեծանիվ չի բերի։ Էնքան բաներ են գրել, ուղղակի աբսուրդ է, ես էլ չանդրադառնամ»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով նրան, որ ինքն իր աշխատակիցներին չի թողել մայիսի 8-ին մասնակցել հանրահավաքի, նա հետեւյալ կերպ պարզաբանեց․ «Ուղղակի մեր աշխատողներից մեկին սխալ փաստաթուղթ սարքելու վերաբերյալ նրա ղեկավարին խնդրեցի, որ կանչ եւ նկատողություն ստանա եւ կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ աշխատողը պետք է լինի պատասխանատու։ Ուղղակի թացը չորի հետ խառնվել, գնացել է»,-ասաց նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031