ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։
Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր:
ՀՀ քննչական կոմիտե