Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նախարարը պարզաբանում է՝ ինչ նկատի ուներ փոքրիկ դագաղ ասելով

Մայիս 13,2018 14:53

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ է նշանակվել այս պաշտոնին, ու նշանակումից կարճ ժամանակ անց նա արժանացավ բազմաթիվ քննադատությունների՝ նախկինում կատարած իր հայտարարությունների մասին: Այսօր Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանեց իր հասցեին հնչած քննադատություններին:

Թորոսյանը նախ ասաց, որ խորհուրդներ են եղել փակել հաշիվը սոցիալական ցանցում, ինչը Թորոսյանը սխալ է համարում, քանի որ, ինչպես ինքն ասած՝ եթե փակեն էլ, իր գրառումները շատերն արդեն պահպանած կլինեն: Թորոսյանն ասաց, որ իր բոլոր հայտարարությունները հիմնված են եղել ապացուցողական բժշկության վրա:

«Մարդիկ ակնկալում են մի նախարար, որն ամորֆ է ու ոչ մի կարծիք չի կարող ունենալ, կամ այնքան զգույշ է պատասխանում, որ հանկարծ չքննադատեն»,-ասաց Թորոսյանը: Նա վստահեցրեց՝ « Ես գալիս եմ այս պաշտոնին, ունենալով բազմաթիվ հարցերի շուրջ հստակ պատկերացումներ, որոնք հիմնված են իմ գիտելիքների եւ համաշխարհային փորձի վրա: Դրանք քարացած չեն»:

Արսեն Թորոսյանը պատվաստումների վերաբերյալ մշտապես իր դիրքորոշումը հայտնել է, այն դրական է եղել, այսինքն՝ նա կողմ է պատվաստումներին, անգամ երբ պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստումների շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, Թորոսյանը այն կարծիքն էր, որ քննադատությունները ապացուցողական բժշկության վրա հիմնված չեն, եւ այդ պատվաստումը կարեւոր է ու անհրաժեշտ:

Թորոսյանը նկատեց՝ մարդու կյանքի տեւողության երկարացման մեջ մեծ դեր են ունեցել պատվաստումները:

«Կարմրուկի պատվաստման շնորհիվ 2016 թվականին առաջին անգամ կարմրուկից մահացած երեխաների թիվը ցածր է եղել 100 հազարից: Եթե լսենք հակավակցինաների դեմ մարդկանց պետք վակցինաները դադարեցնենք եւ այդ մահերը շատանան: Դրա համար, մի հատ արագի մեջ անցնեմ «սքրին շոթերին». Եթե ես մի քիչ սարկազմով էի պատասխանում մարդկանց, նաեւ ընդեղ հատվածներ բերելով մի ֆիլմից՝ փոքրիկ դագաղների մասին, ինչքան էլ մարդիկ կոնտեքստից կտրեն, կա մի պարզ ճշմարտություն՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, մենք պետք է օգտագործենք գիտության՝ մեզ տված ամբողջ արսենալը, որի մեջ են նաեւ պատվաստումները, դրանց մեջ են նաեւ անտիբիոտիկները, նորագույն բոլոր սարքավորումները, որոնք հասանելի են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Հայաստանում, ի դեպ, այդքան էլ վատ չէ վիճակը: Հետեւաբար, երբ մի օգտատեր ասում է՝ դա ֆարմկամպանիաների բիզնեսն է, մեր առողջությունը փչացնում են, ես արագ պատասխանելու համար ընդամենն այդ մեջբերումն արեցի: Այսինքն՝ ես դեմ եմ, եւ որեւէ մարդ, բժիշկ չի կարող կողմ լինել մարդու, երեխայի մահվանը: Հակառակը, այդ ամեն ինչն արվում է, որպեսզի ոչ մի երեխա չմահանա: Հիսուն տարի առաջ իմ տատիկի տաս երեխաներից երեքը մահացել են փոքր տարիքում՝ ինֆեկցիոն հիվանդությունից: Հիմա նման բաներ չեն լինում, որովհետեւ մենք հիվանդությունները կանխարգելում ենք: Հայաստանի իմունիզացիայի ծրագիրը կարելի է օրինակելի համարել ամբողջ աշխարհի համար: Հայաստանում պատվաստումների ծածկույթն այնքան բարձր է, որ նույնիսկ զարգացած երկրներում բռնկվող էպիդեմիաները Հայաստան չեն հասնում, սա հենց պատվաստումների շնորհիվ է»,-ասաց Թորսյանը:

Նա անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, ըստ որի կարծիքներ են հնչել, թե հենց Թորոսյանը դառնա նախարար, պատվաստումները պարտադիր կդարձնի.«Նայեք՝ պատվաստումները ոչ մի երկրում պարտադիր չեն էն իմաստով, որ ոչ մեկ չի բռնում, հարկադրաբար սրսկում այդ վակցինան: Բայց որոշ երկրներում այդ պատվաստումների հարցն այնքան են խստացրել, որպեսզի այդ էպիդեմիաների դեմն առնեն: Եթե Իտալիայում հիմա ունենք կարմրուկի բռնկումներ հինգ հազարից ավելի դեպքում, Իտալիայի կառավարությունը հասկացել ա, որ չկա այլ տարբերակ, քան պատվաստումների մասը խստացնել, որպեսզի չպատվաստված երեխաները չգնան դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ չվարակեն մյուսներին, հատկապես նրանց, որոնք ունեն բժշկական հակացուցումներ պատվաստումների: Միշտ պետք է հիշել՝ պատվաստումները միայն անհատական պաշտպանության միջոց չեն, այլեւ կոլեկտիվ պաշտպանության»:

Թորոսյանը վստահեցրեց՝ իր երեխաները ստանում են բոլոր պատվաստումները եւ, ինչպես ինքն ասաց՝ սովորական պոլիկլինիկաներում.«Մեկ ամսից դիֆտերիայի եւ փայտացման իմ պատվաստման ժամանակն է, եւ ես գնալու եմ ու ստանալու եմ դրանք»:

Անդրադառնալով աղմուկ հանած Գարդասիլով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը, Թորոսյանն ասաց.« Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ Գարդասիլն անվնաս է լիովի: Մինչ օրս գիտական որեւէ ապացույց չեմ տեսել, որն ասում է հակառակի մասին: Հայաստանում Գարդասիլով պատվաստումը հիմա էլ արվում է, մի քանի հարյուր երեխա պատվաստվել է եւ որեւէ մեկի մոտ բարդություն չի եղել: Ես ինքս իմ աղջկան պատրաստվում եմ պատվաստել տարիքը հասնելու ժամանակ: Այս ծրագիրը նախկին կառավարության ժամանակ է ներդրվել եւ ես կապ չունենալով այդ կառավարության հետ, պաշտպանել եմ»:

Թորոսյանն ասաց, որ պատրաստ է առողջ քննադատությունների շուրջ քննարկումներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս մէկը գոնէ խելքը գլխին, իսկապէս զարգացած մարդ կ’երեւայ… եւ այս ամէն խեղկատակութեան մէջ, զի՞նք է որ գտան քննադատելու ! սարսափելի ժողովուրդ է…

  2. Անուշ Կարապետյան says:

    Կան բազմաթիվ գիտական հոդվածներ Գարդասիլով պայմանավորված վտանգների վերաբերյալ: Դրանցից մեկը ՝Ճապոնիայի կառավարության պատվերով կատարված հետազոտությունն, ապացուցում է, որ այնտեղ(Ճապոնիայում)գրանցված Գարդասիլով պատվաստվելուց հետո առաջացած առողջական ծանր հետևանքները պայմանավորված էին հենց Գարդասիլով: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5688202/
    https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5688202/pdf/40264_2017_Article_574.pdf
    Drug Saf. 2017; 40(12): 1219–1229.
    Published online 2017 Jul 25. doi: 10.1007/s40264-017-0574-6
    PMCID: PMC5688202
    Suspected Adverse Effects After Human Papillomavirus Vaccination: A Temporal Relationship Between Vaccine Administration and the Appearance of Symptoms in Japan
    Kazuki Ozawa,#1 Akiyo Hineno,#1,2 Tomomi Kinoshita,1 Sakiko Ishihara,3 and Shu-ichi Ikeda 2
    Մեջբերում պարոն Թորոսյանից « Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ Գարդասիլն անվնաս է լիովի: Մինչ օրս գիտական որեւէ ապացույց չեմ տեսել, որն ասում է հակառակի մասին:»
    Գարդասիլի հետ կապված վտանգներն հասկանալու համար անհրաժեշտ է ունենալ բավականին լուրջ գիտելիքներ կենսաքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության և իմունոլոգիայի բնագավառում:
    Խոսքը չի գնում բոլոր պատվաստանյութերի մասին, դա առանձին քննարկման հարց է,
    Ներկայումս հետազոտություններն ողղված են պապիլոմա վիրուսի դեմ ավելի անվտանգ և լայն ընդգրկման պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, հիմնված Լ2 կապսիդային սպիտակուցի օգտագործման վրա քանի որ Լ1 -ի վրա հիմնաված առկա պատվաստանյութերը բազմաթիվ առողջական խնդիրներ են առաջացնում և կարող են նույնիսկ շատ տարիներ հետո տարբեր քաղցկեղներ առաջացնել :
    Ցավոք, պարոն Թորոսյանը չի հետազոտել Գարդասիլի կազմի վերաբերյալ առկա գիտական գրականությունը: Կխնդրեի նրան կարդալ գոնե ներքո բերված հոդվածները՝
    Journal of Experimental Therapeutics and Oncology, 2009, Vol. 8, pp. 65–76 ,
    Quantifying the possible cross-reactivity risk of an hPV16 vaccine
    Darja Kanduc
    Department of Biochemistry and Molecular Biology, University of Bari, Italy

    . Journal of Inorganic Biochemistry. Volume 117, December 2012, Pages 85-92. https://doi.org/10.1016/j.jinorgbio.2012.08.015.
    Detection of human papillomavirus (HPV) L1 gene DNA possibly bound to particulate aluminum adjuvant in the HPV vaccine Gardasil®.Sin Hang Lee.
    https://www.sciencedirect.com/science/article/pii/S016201341200267X?via%3Dihub https://www.vaccinssansaluminium.org/wp-content/uploads/2015/09/SH-Lee.pdf
    . James P. Kastenmayer, et al. Functional genomics of genes with small open reading frames (sORFs) in S. cerevisiae. Genome Res. 2006 Mar; 16(3): 365–373. doi: 10.1101/gr.4355406. PMCID: PMC1415214. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1415214/
    . Müller K, Heller H, Doerfler W. Foreign DNA integration. Genome-wide perturbations of methylation and transcription in the recipient genomes. J Biol Chem. Jan 18. Vol. 276, No. 17, Issue of April 27, pp. 14271–14278, 2001․
    . Sin Hang Lee. Detection of human papillomavirus L1 gene DNA fragments in postmortem blood and spleen after Gardasil® vaccination—A case report.
    Advances in Bioscience and Biotechnology, 2012, 3, 1214-1224 ABB.
    Published Online December 2012 https://dx.doi.org/10.4236/abb.2012.38148.
    Medwatcher Japan and victims’ associations in Colombia, Spain, UK, Ireland, and Japan released “Joint Statement 2018 for the Victims of HPV Vaccines” on April.26th, 2018.
    https://www.yakugai.gr.jp/en/topics/topic.php?id=953
    . Sin Hang Lee. HPV L1 Gene DNA in Gardasil and its potential effects International Symposium on the adverse reactions experienced by girls who have been vaccinated with Human Papillomavirus Vaccines Gardasil® and Cervarix® Tokyo, Japan February 25-26,2014. It included medical doctors and scientists from Canada, the USA, France, and Japan.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031