Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող:
Նշենք, որ Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային, 10 միավոր՝ Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:
Իսկ Հայաստանը մրցույթում ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը՝ «Քամի» երգով: Հայ երգիչը մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում հանդես եկավ և չանցավ եզրափակիչ փուլ: