ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, իսկ Արտակ Զեյնալյանին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը երեկ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը` ՀՀ արդարադատության նախարար:
Նշենք, որ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Հովիկ Աղազարյանն է։ Նա 1990-95-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից:
«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանին հաջորդում է երիտասարդ պատմաբան Հայկ Կոնջորյանը: