Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, համախոհներ, հարազատ մարդիկ,
Շնորհակալ եմ անթիվ-անհամար շնորհավորանքների համար, իհարկե:
Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ սկսում է հայրենիքին և ժողովրդին ծառայելու նոր՝ ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ պաշտոնը ինձ համար նախ և առաջ պատասխանատվություն է` ինչքան բարձր, այնքան ավելի պարտավորեցնող…
Ցավոք, տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր, մարդկային ճակատագրեր…
Ամեն օր անելու եմ հնարավորինն ու անհնարինը քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար։
Հանուն համազգային նպատակների իրականացման, հանուն Հայաստանի Հանրապետության` հավատարիմ մնալով կառավարության անդամի բարձր կոչմանը…
Շնորհակալ եմ:
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար