Հարգելի գործընկերներ,
Ժամանակն է եկել միմյանց հրաժեշտի խոսքեր ասելու:
Մեկ տարի ութ ամիս համատեղ քննարկումները, բանավեճերը, մեծ ու փոքր հաղթանակները տվեցին իրենց արդյունքը. մենք սկիզբ դրեցինք առանցքային նախագծերի, որոնք մոտ ժամկետներում առողջապահության համակարգի հիմնասյուններն են դառնալու:
Ակնհայտ են նաև այդ ժամանակահատվածում իրականացված գործունեության կիրառական արդյունքները, դրանք հստակ են և չափելի:
Շնորհակալ եմ բոլորի՛դ,
Առանձնակի շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զեկույցներով իմ աշխատանքային սենյակ էին մտնում ամեն շաբաթ, ամեն օր, այդ թվում` աշխատանքային ժամերից դուրս:
Համաձայն եմ, դա մեծ փորձություն էր, բայց հույս ունեմ, որ նաև փորձ:
Ետ նայելով` կարող եմ ասել, որ միգուցե կարելի էր ավելին անել, բայց ինչպես լատինական ասացվածքն է ասում` Feci quod potui, faciant meliora potentes։
Բարով մնաք։
Ցանկանում եմ որ ձեր աշխատանքի հիմնական նպատակը շարունակի մնալ հայրենական առողջապահությունն աշխարհի լավագույններից մեկը դարձնելը: Դա իրատեսական նպատակ է: Մենք ամեն ինչ կարո՛ղ ենք։
Երկրում կատարված վերջին իրադարձությունները դա ապացուցեցին:
Թող յուրաքանչյուր օրը ձեզ բավարարվածություն բերի կատարված աշխատանքից:
Առողջ եղեք։
Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին մաղթում եմ հաջողություններ և հայտնում իմ պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու։
Հարգանքով`
Լևոն Ալթունյան