Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 12
Երևան
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20-ին:
Կրթություն
1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1987-1989 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
1992-1999 թթ. – Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։
1999-2007 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։
2007-2008 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։
2008-2010 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։
2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։:
2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
Պարգևներ և կոչումներ
ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2009)։
Արդարադատության փոխգնդապետ: