Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար

Մայիս 12,2018 20:39

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 12
Երևան
ՆՀ-310-Ա

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին, Երևանում:

Կրթություն

1987-1992 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1993-1995 թթ. – սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։

1995-1997 թթ. – սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մեկ մենագրության, մի շարք հոդվածների և զեկույցների հեղինակ։

Աշխատանքային գործունեությունը

1991-1992 թթ. – աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։

1992-1993 թթ. – աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։

1993-1995 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։

1995-1996 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։

1996 թ. – ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։

1996-1999 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։

1999 թ. – ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։

1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։

2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից[1]:

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար[2]։

Մանկավարժական գործունեությունը

1993-1995 թթ. – դասավանդել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

2007-2009 թթ. – դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2007-2010 թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2005 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել, իսկ 2010 թ. դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ։

Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ։

ՀՀ վարչապետի շնորհակալագիր։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[3]

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031