Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 12
Երևան
Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք՝ Արսեն Թորոսյանը առողջապահության կազմակերպիչ է, Կենսաբանական համակարգերի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երեւանյան մասնաճյուղի հիմնադիրն է:
Կրթություն
2013թ. INSEAD, «Միջին արևելքի առողջապահության առաջնորդության ծրագիր», Աբու-Դաբի, ԱՄԷ
2010թ. Վիեննայի բժշկական համալսարան, «Հանրային առողջապահությունը Ավստրիայում», Վիեննա, Ավստրիա
2006-2009թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Հանրային առողջություն և առողջապահության կառավարում» ասպիրանտուրա, Երևան, ՀՀ
2008թ. INSEAD, «Եվրոպայի առողջապահության առաջնորդության» ծրագիր, Ֆոնտենբլու, Ֆրանսիա
2007թ. Հարվարդի Քենեդիի քաղաքագիտության դպրոց, «Սկզբունքային բանակցություններ», Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2005-2006թթ. Առաջնորդության զարգացման կենտրոն, «Առաջնորդություն, բանակցություններ, հռետորություն, մտածողություն», Երևան, ՀՀ
2004-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» օրդինատուրա, Երևան, ՀՀ
1998-2004թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, Երևան, ՀՀ
Աշխատանք
– 2011 – մինչ օրս, Տնօրեն, ՄԻԲՍ բժշկական կենտրոն
– 2010 – 2011, Տնօրենի պաշտոնակատար/Մ և Գ բաժնի վարիչ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն
– 2008 – 2010, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, IntraHealth International
– 2005 – 2008, Ծրագրի օգնական, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, Emerging Markets Group
– 2003 – 2004, Սոցիալական աշխատողների թիմի ղեկավար, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
– 2002, Դասավանդող/Ծրագրի ղեկավարի օգնական, Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիա: