Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 12
Երևան
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եղել է Հատուկ քննչական ծառայության Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ
Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում:
Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարեւոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ:
2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:
2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության` մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի տեղակալ: 2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:
1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների: