Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 12
Երևան
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք՝ Լիլիթ Մակունցը նախկինում Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, նաեւ ընդգրկված է եղել ՀԱԿ համամասնական ցուցակում՝ Հայաստանի Լիբերալ կուսակցության կողմից:
Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:
1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում:
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:
2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած չէ: