Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 12
Երևան
Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» վարչության նախագահն էր:
Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին։
Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:
Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում:
2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը:
2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում:
2007 թվականից եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը:
2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: