Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխան տալու Հայաստանի ջրային համակարգի կաթվածահար լինելու համար

Մայիս 12,2018 18:43

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ջրերի կառավարման ոլորտում տիրող անսահմանափակ խնդիրների և չարաշահումների պատճառով այսօր խիստ տագնապալից են դարձել ոլորտի ենթակառուցվածքները և դրանց կից կառույցները:

Այն նաև իր ահռելի ներազդեցությունն  է թողնում փոքր հիդրոկայանների վրա, որոնք իրական զոհն են դառնում ջրերի կառավարման համակարգում տիրող  համատարած ապօրինությունների, չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի համար: Նման կարգի խնդիրներից մեկն էլ այսօր Եղեգիս գետն է և այն արատավորելու կոնկրետ շահագրգիռ կողմերը: ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան իր ստեղծումից ի վեր բազմից անդրադարձել է այդ խնդրին, անցել է բոլոր պետական և հանրային ատյանները, փորձել օրենքով սահմանված բոլոր դրույթներով ապացուցել առ այն, որ Եղեգիս գետի հանդեպ ձեռնարկված և ձեռնարկվող ապօրինությունները, այն բնական հոսքից կտրելու որոշումները, ջրերն ինքնիրավչությամբ կառավարելու կամեցողություններն ու չարաշահումներն անպատիժ չպետք է մնան, և որ Սևանա լճի շահարկման հենքի տակ սեփական բիզնեսի զարգացման և հակապետական դրսևորումներն ու դրանց հիմքում ընկած կոռուպցիան պետք է ոչ միայն վերանան, այլ նաև մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ բարձր պահելով օրենքի տառն ու պետության  և երկրի հեղինակության հարցը:

Սակայն փաստացի պետության և երկրի բարձր անունն ու հեղինակությունը ստվերող և կեղտաբծերով պատող արատավորները, որոնք տարիներ շարունակ մսխելով պետական գանձապետարանը, սեփական իրավաչափությամբ և քմահաճույքներով  առաջնորդվելով, այսօր պետք է ամբողջովին պատասխանատվության ենթարկվեն, ինչի համար Ասոցիացիան իրականացրել և շարունակում է իրականացնել հստակ ուսումնասիրություններ և հետաքննություն, որի համար արդեն իսկ արձանագրել է կոնկրետ անհերքելի փաստեր և փաստարկներ:

Արդեն տաս և ավել տարի է, ինչ Եղեգիս գետը տարբեր ցնցումներ է իր վրա զգում: Սկզբի համար այդ գետի վրա տեղակայված են եղել երկու-երեք հիդրոկայաններ: Սակայն  կոնկրետ շահագրգիռ պետական այրերի նենգաբար և դավադրաբար մտադրությամբ պայմանավորված՝ Եղեգիս գետի շահառուների թիվը կտրուկ աճեց՝ ստեղծելով կոնկրետ խնդիրներ ինչպես գետի, այնպես էլ տնտեսվարողների համար: Եվ դա արվեց զուտ այն  նպատակով, որ տարիների ընթացքում հասունացող խնդիրների ներքո ստեղծվեր նաև կոնկրետ կոնֆլիկտ տեղացիների և տնտեսվարողների միջև: Արդյունքում հնարավոր կլիներ Սևանա լճի ջրալցման պարտադրաբար քողի ներքո Եղեգիս գետը շրջել և տանել Սևանա լիճ, իսկ փոխարենը Սևանա լճից միլիոնավոր խորանարդ մետր ջուր դուրս հանել Հրազդան ՀԷԿ-ը շահագործելու համար: Իսկ ո՞վ ասաց, որ Եղեգիս գետի շահառուները ավելի վատ տնտեսվարողներ են, քան Հրազդանի ՀԷԿ-ը, իսկ ո՞վ ասած, որ սեփական իրավունքը նենգաբար ոտնձգելով և ոտնահարելով՝ կարելի կլինի իրավական պետություն կերտել և պահել:

Այս ամենն էլ Ասոցիացիայի համար տարվող աշխատանքների այն հիմնական հատվածներից է, որը վերջինս ամիսներ շարունակ տարել է պետական և հանրային  տարբեր ներկայացուցիչների հետ պայքարում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ հանձինս նախագահ Արսեն Հարությունյանի, ՀՀ բնապահպանության նախարարության՝ նախարար Արծվիկ Մինասյանի և կից Ջրային ռեսուրսների պետական գործակալության պետ Վահան Դավթյանի, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և  ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրա Ջավադյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ նախարար Աշոտ Մանուկյանի, ՀՀ նախագահական վերահսկողության, ՀՀ նախագահի աշխատակազմի տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների  և այլոց հետ: Եվ այդ ամենում միշտ առաջնորդվել է այն հիմնարար սկզբունքներով, որ պետք է ելնել օրենքից և օրինականությունից, սակայն արժանացել է արհամարհանքի, սեփական իրավչություններով  և քմահաճույքներով տոգորված  պետական այրերի  վերաբերմունքի, որոնք ոչ մի իրավական հիմնավորում չեն ներկայացրել խնդրո առարկայի շուրջ, այլ նաև մեծապես գործել են Եղեգիս գետի տնտեսվարողների իրավունքների խախտման և ոտնահարման ուղղությամբ:

Ինչ խոսք, տեղի ունեցավ այն,  ինչ օրինաչափ է. Հեղափոխություն, որը իրավունքի և իրավականության վերականգման զարթոնքի գրավականն է: Նոր իրականությունը, սակայն, հին իրականությանն անմիջական հրաժեշտ մաղթել  դեռևս չի պատրաստվում: Պետք է վերականգնել այն ամենը, ինչ երկար տարիներ գողացվել է, հափշտակվել է, մսխվել է, քանդվել և անօրինականությանն է տրվել: Դեռևս 1960-ական թվականներից այսօր կառուցվող և շահագործմանը տրվող Արփա-Սևան թունելը և Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը, որով, համաձայն Սևանա լճի մասին օրենքի, պետք է ապահովեն Սևանա լճի ջրալցման աշխատանքները, չեն գործում: Ավելին՝ 2004թ. շահագործմանը տրված և մեկ օր նույնիսկ չաշխատած, ավելին՝ 2007թ. դրա համար վերանորոգում իրականացված Որոտան-Արփա-Սևան հինդրոհանգույցը ոչ միայն այսօր չի գործում, երբևիցե չի գործել և չի էլ գործելու (համաձայն ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Արփա-Սևան ԲԲԸ-ի): Հարց: Իսկ եթե չպիտի գործեր, ինչո՞ւ և ինչի՞ համար են ծախսվել այդ հսկայական գումարները պետբյուջեից և ինչի՞ վրա են, ըստ էության, ծախսվել,  որի համար մեր բանակը զրկվել է լրացուցիչ զենք գնելուց, երեխաները զրկվել են մանկապարտեզներից՝ և ուղղակի աղքատությունն աճել է: Ո՞վ է պատասխանելու դրա համար՝ Արփա-Սևան ԲԲԸ-ի տնօրեն Պարույր Հակոբյանը՞ և այդ կառույցի հոգաբարձուների խորհրդի նախագահ և պարզապես այդ տնօրենի հայր Հակոբ Հակոբյանը՞ թե ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՞, ով, պարզապես մի  կողմ նետելով օրենքն ու օրինականությունը, սեփական իրավչությամբ և սեփական բիզնեսի զարգացման մոտիվներով պայմանավորված՝ նպատակ էր դրել կոնկրետ արատավորել Եղեգիս գետը և կտրել իր բնական հոսքից և ինքնանպատակորեն սնանկացնել  փհէկերին:

Չի՛ հաջողվելու, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է դառնալու իրավական պետություն  և սեփականության իրավունքը պաշտպանող և պետականությունը մեծարող երկիր: Ասոցիացիան, վստահորեն, չի՛ նահանջելու և ամբողջովին բացահայտելու է բոլոր չարաշահումները ….

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Պատասխան ստանալու համար մի հատ նայեք,թե ովքեր են փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը,որոնք գիշատիչի ու վիշապի նման, ինչքան մեծ ու փոքր գետ ու առու կա բառիս բուն իմաստով կոխել են տրուբեքի (խողովակների) մեջ, չորացնելով ու անապատ դարձնելով գետերի շրջակայքը։Արփա գետի և նրա վտակների վրա կառուցվել են տասնյակ ՀԷԿ-եր։Դրանցից մի քանիսի տերերին գիտենք’ Գագիկ Հարությունյանի ԱԱԾ պաշտոնյա որդի, պատգամավոր Սերգեյ Բագրատյան,հանգուցյալ Վահան Հովհաննիսյան ու էդպես շարունակ։Ցանկը շարունակելու համար կարելի է օգտվել ՀՀ խոշոր պաշտոնատարների ցանկից։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031