ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են առաջարկություններ, որոնք միտված են հարցի կարգավորմանը։
Իգնատի Առաքելյանը նշել է, որ բարձրացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումներից հետո նախարարության պատասխանատուներն արդյունքների մասին կտեղեկացնեն ֆերմերներին։
Խնդրի վերաբերյալ այսօր գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը հանդիպել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել է առկա հարցերն ու քննարկել հարցի լուծման ուղիները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին