Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանն Aravot.am-ին հայտնեց, որ իր եղբայրը՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, թեեւ ազատ է արձակվել, բայց շարունակում է հացադուլը;
Պարոն Չուգասզյանը տեղեկացրեց, որ Մատենադրանի տնօրինությունից խնդրել են իրենց հոր՝ անվանի գիտնական, 1965-1994 թվականների Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի աշխատասենյակը սակայն մերժվել են, առաջարկել տանը հացադուլ անել: Նա նաեւ հիշեցրեց, որ ժամանակին ցույցերի ընթացքում Ղարաբաղ կոմիտեն եւս օգտվել է Մատենադարանից:
Մեր զրուցակիցը պնդում է, որ մերժումը կապ ունի այն փաստի հետ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, շարունակում է մնալ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
հա… եւ բնաւ կապ չունի թէ զբօսաշրջիկները Մատենադարան կ’այցելեն, եւ թոյլ տուէք որ շատ ել հետաքրքրուած չլինեն այդտեղ տարօրինակ էակ մը տեսնելով, որ դիմած է ինքնասպանութեան… այժմու դրութեամբ, յստակ ալ չէ թէ ճիշդ ինչի համար… նա այնքան խելացի մարդ է, որ սովորական մահկանացուներս չենք հասկանում իսկ թէ ճիշդ ինչ է ասում, ինչ է ուզում…