ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն կունենա 2 նախարարական պորտֆել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:
Մեր հարցին՝ մշակույթի նախարարության մասով որեւէ պայմանավորվածություն ձեռք չի՞ բերվել՝ Արսեն Համբարձումյանն ասաց՝ ոչ, ի սկզբանե բանակցություններ են եղել հենց այս երկու նախարարական պորտֆելների հետ կապված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ