Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Զուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ. հայտարարություն

Մայիս 12,2018 18:18

Հայտնում ենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Զուգասզյանը, որն արդեն 18 օր գտնվում է առողջությանը սպառնացող հացադուլի մեջ:

Գարեգին Զուգասզյանն այսօր մամուլի ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել այնտեղ հացադուլին զուգահեռ նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը:

Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Զուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է. «Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի»։

Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս վերաբերմունքը համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում  և հորդորում ենք  երկրում հեղափոխական իրադրությանը նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ, և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով:

Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վարչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։

Նշենք նաև, որ Գարեգին Զուգասզյան մտավորականը Մատենադարանի՝ 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Զուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում:

Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին:

Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031