Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքից ազատել Սեֆիլյանին, Եղնուկյանին, իսկ «ծռերից» որոշների առնչությամբ հարցեր կան». Չուգասզյան (Տեսանյութ)

Մայիս 12,2018 16:59

«Մայիսի 16-21-ը կայանալու է Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Խեղկատակությանը պետք է վերջ դրվի, նրանց փախանման միջոց կալանքը պետք է փոխվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղբանտարկյալների ազատման պահանջով հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակարգող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Գարեգին Չուգասզյանը՝ պատասխանելով հարցին, թե Սեֆիլյանի գործի առնչությամբ ինչ է ակնկալում ՀՀ նոր իշխանություններից: Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռերի» գործին, նա նշեց, որ դատական նիստերը կամայականորեն ձգձգվում են:

«Կարո Եղնուկյանը վաղուց պետք է ազատված լիներ, ինչո՞ւ է մինչեւ հիմա կալանքի տակ: Մնացածների հետ կապված հարցեր կան, դատավարությունը պետք է շարունակվի, բայց Կարոն ի՞նչ կապ ունի դրա հետ»,-հարցադրում արեց Չուգասզյանը: Լրագրողի նկատառմանը, թե «ծռերից« երկուսը նաեւ ոստիկանների սպանության համար են մեղադրվում, Չուգասզյանն արձագանքեց՝ իրավական համակարգը պետք է աշխատի եւ դա ապացուցի, ոչ թե դատարանի շենքում ծեծի ենթարկի «Սասնա ծռերին»:

«Ծռերին» առաջադրված մեղադրանքներն ինձ չեն հետաքրքրում, ես չեմ հավատում մեղադրանք գրողներին: Չենք ասում՝ կանգնեցրեք իրավական գործընթացը: Ասում ենք՝ լարումներ չպետք է լինեն, վստահություն պետք է լինի եւ հարցը լուծվի քաղաքաիրավական ձեւով: Իրավական համակարգն այսօր չի աշխատում»,-համոզմունք հայտնեց ՀԽ հակամարգողը: Գարեգին Չուգասզյանը չհստակեցրեց՝ «Սասնա ծռերին» համարո՞ւմ է քաղբանտարկյալներ, թե ոչ: Հիշեցնենք, որ նա հացադուլ է անում քաղբանտարկյալների ազատման պահանջով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031