Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում էլի որոշ բանտարկյալների ազատումներ կլինեն». Գարեգին Չուգասզյան

Մայիս 12,2018 16:44

Քաղբանտարկյալների ազատման պահանջով հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակարգող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Գարեգին Չուգասզյանը, որը երեկ ազատ է արձակվել խափանման միջոց կալանքի վերացման արդյունքում, այսօր Մատենադարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալների ազատման գործընթացը սկսված է:

«Այն սկսվել է դեռեւս Անդրիաս Ղուկասյանի՝ կալանքից ազատմամբ, շարունակվել իմ՝ կալանքից ազատմամբ: Նոր իշխանությունն ինձ վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու առաջիկա օրերին: Դա նշանակում է, որ իմ հացադուլի առաջին պահանջը կատարվում է»,-համոզմունք հայտնեց Չուգասզյանը՝ նշելով, որ իրեն նման երաշխիքներ է տվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Առաջիկա շաբաթում եւս այլ ազատումներ կլինեն, վերաքննիչ բողոքներ կքննվեն: Տարբեր գործիքների օգտագործմամբ ազատումներ կլինեն»,-հայտնեց նա: Նա հավելեց, որ երկու լրացուցիչ պահանջ ունի նոր իշխանություններից՝ համաներում շնորհել սոցիալական կարիքից դրդված մանր հանցագործություններ կատարած դատապարտյալներին: Երրորդ պահանջը, նրա ձեւակերպմամբ արդարադատության անցումային կառույցի ստեղծումն է, որն արագ լուծումներ կտա խնդրահարույց իրավական հարցերին:

Գարեգին Չուգասզյանը նաեւ ասաց, որ ՀԽ-ն աջակցելու է նոր իշխանություններին, իսկ ՀՀԿ-ի կողմից հնարավոր դավադրությունների դեպքում՝ խաղաղ անհնազանդության զանգվածային գործողություններ իրականացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031