Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը Հայաստանի հետ. Ֆրենսիս Ֆուկույաման անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)

Մայիս 12,2018 15:08

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Պատմության ավարտը» հայտնի գրքի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման հարցազրույց է տվել «Դոժդ» հեռուստաընկերությանը, որում պատմել է այն մասին, թե ինչ կանի Մոսկվան Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Նա նաև անդրադարձել է այն հարցին՝ ինչու Վրաստանում ժողովրդավարական հեղափոխությունը չի կարելի համարել ավարտված: Ֆուկույամայի խոսքով՝ Եվրոպայում ստեղծված քաղաքական իրավիճակը նման է 20-րդ դարի սկզբին ֆաշիզմի ստեղծման ժամանակների իրավիճակին:

Գնահատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը` Ֆուկույաման ասել է. «Հուսադրող է այն առումով, որ մարդիկ դեռ կարող են միավորվել, նրանց դեռ կարելի է բարկացնել, նրանց դուր չեկավ այն փաստը, որ Սարգսյանը պատրաստվում է պահպանել իր իշխանությունը՝ չունենալով արդեն  նախագահ դառնալու հնարավորություն… Մարդկանց  մեծ մասին արդեն ձանձրացրել են այն առաջնորդները, որոնք ցանկանում են ցմահ կառավարել: Կենտրոնական Ասիայում նման շատ ղեկավարներ կան:Այնպես որ, այս առումով շատ դրական եմ գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Միևնույն ժամանակ, թվում էր՝ Հայաստանը չունի  զարգացած քաղաքացիական հասարակություն, նույնը կարելի էր ասել նաև Ուկրաինայի մասին մինչև Նարնջագույն հեղափոխությունը: Բայց հանկարծ պարզվեց, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են հավաքվել, դուրս գալ փողոց և բողոքել: Ես մտահոգված եմ, քանի որ Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, և կարծում եմ վերջինիս շատ է անհանգստացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:  Ուստի, իմ կարծիքով, անկախ ստեղծված իրավիճակից Ռուսաստանը ջանք չի խնայի Հայաստանին իր ազդեցության գոտում պահելու համար, ինչպես Ուկրաինայի և Վրաստանի դեպքում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031