Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ժողովրդի հավաքվելը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն չէ՞ր, խոմ կայֆի համար չէ՞ր եկել». Սեյրան Սարոյան

Մայիս 12,2018 13:06

Այսօր Եռաբլուրում գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Դավիթ Տոնոյանը ուժեղ նախարար է, երկար տարիներ ՊՆ փոխնախարար է եղել ու ամեն ինչից տեղյակ է: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին՝ նա ասաց. «Շատերն ասում էին, որ բանակում թազա մարդ ա, բայց թազա մարդ չէր: Սերժ Սարգսյանի օգնականն էր էն վախտ, բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր: Ինքն էլ թազա մարդ չէր բանակի համար: Ընենց էր, որ ինքը իրա գործը գիտեր, անում էր: Ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարար աշխատեր, խնդիր չեմ տեսնում»:

Նա ասաց, որ Վիգեն Սարգսյանի ծրագիրը նայել է, գոհ է եղել, իսկ թե Տոնոյանը ինչ ծրագիր կբերի՝ չեն կարող ասել:

Անդրադառնալով հեղափոխությանը՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Էս ի՞նչ էր, էս ժողովրդի հավաքվելը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն չէ՞ր, խոմ կայֆի համար չէ՞ր եկել ժողովուրդը հավաքվել: Եկել էին, որովհետեւ դժգոհություն կար մեջը, միանգամից սաղ հելան կայնան ոտի, ո՞վ էր պատկերացնում սենց բան: Մի քանի ամիս ա անցել ընտրություններից, ՀՀԿ-ն էդքան ձեն ա հավաքել, ամբողջ աշխարհը գովաց, որ Հայաստանում սենց ընտրություն չէր եղել: Ո՞վ կպատկերացներ, որ միանգամից ժողովուրդը ոտի կկանգնի, բայց կայնավ, չէ՞: Ընենց բաներ կային, որ չէինք տենում: Էսօր ամեն ինչը պիտի քննարկենք, պիտի չարածների համար սաղ վերլուծական դնենք նայենք՝ որտե՞ղ ա եղել թերությունները, որ ժողովուրդ կարար ըմբոստանա»:

Սեյրան Սարոյանն ասաց, որ ՀՀԿ-ի նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել է աջակցել կառավարությանը, եթե մարդիկ երկրի համար լավ գործ են անում, պետք է չխոչընդոտել, թողնել անեն:

Հարցին՝ հիմա դուք ձեզ համարո՞ւմ եք ընդդիմություն՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ա ես ե՞րբ եմ իշխանություն եղե, նույնիսկ մի բան ասեմ՝ արա հոգուդ մեջ պտի ժողովրդի հետ ըլնես, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն: Իշխանությունը պիտի լավ բան աներ ժողովրդի համար, ընդդիմությունը պիտի լավ բան անի: Պրիչոմ պտի ընդդիմություն գրես վրեդ, որ բա՞ն անես քո ժողովրդին, կամ իշխանությո՞ւն պտի ըլնես, որ քո ժողովրդի մասին մտածես: Եթե սիրում ես քո ժողովրդին՝ սիրում ես, չես սիրում՝ ուրեմն չես սիրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031