Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրեն քաղաքական հարցեր չտան: Երբ լրագրողը փորձեց հետաքրքրվել նրա պաշտոնավարման շարունակականության մասին, Հայրապետյանն ընդհատեց նրան. «Քո լույսով գնացած ճամփեքը մթով եմ անցել»:
Լրագրողը ցանկանում էր հարցնել՝ մտադի՞ր է Հայրապետյանը շարունակել պաշտոնավարել: Ի պատասխան Ռուբեն Հայրապետյանն ասաց. «ՀՖՖ նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական»:
Ապա Ռուբեն Հայրապետյանը հավելեց. «Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ պետք է ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ: Ես խնդիր ունեմ լուծելու, երբ կլուծեմ-կավարտեմ, այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ անել: Չկա մեկը, որը ինձ կպարտադրի հեռանալ: Եթե չեք իմանում, իմացեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ