Երեկ նոր կառավարության ձեւավորմանը զուգահեռ հետեւում էի հասարակական արձագանքներին։ Ամենից շատ հնչող կարծիքները վերաբերում էին ուղիղ եթերներին՝ «լայվ»-երին, որոնցով Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանն իր քայլերի մասին, ցույց է տալիս իր աշխատասենյակը, իր հանդիպումները։
Մարդիկ հիացած ասում էին՝ ապրի մեր վարչապետը, բա էն նախկինների նմա՞ն՝ ո՛չ ասուլիս էին տալիս, ո՛չ իրենց կաբինետներն էին ցույց տալիս, ո՛չ կառավարական ուղղաթիռն ու զուգարանները, ո՛չ կանգնում զրուցում էին մեզ հետ, ո՛չ հաշվետու էին մեզ։
Այ, հիմա մենք մեզ իշխանություն ենք զգում, մասնակից ենք կառավարական որոշումներին, հենց վարչապետից ենք տեղեկանում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում