Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը դրական է համարում Նիկոլ Փաշինյանի տեսակետները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ․
«Իհարկե, եղան քննադատություններ ինչ- որ արտահայտությունների հետ կապված, բայց ես սրանց կխնդրեի ուշադրություն չդարձնել, որովհետև փորձառության պակաս կա»։
Իսագուլյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն Արցախը պետք է բանակցող կողմ լինի․
«Այն ինչ ասել է պարոն Փաշինյանը 100 տոկոսով իրականություն է, որովհետև առանց Արցախի մասնակցության Արցախի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել»
Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է՝ Հայաստանի նորանշանակ վարչապետը շատ լավ պատկերացնում է արցախյան հիմնախնդրի էությունը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում