Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:
Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին: Կհանդիպենք ԱԺ-ում:
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր
Լենա ՆԱԶԱՐՅԱՆ