Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ ենք համարում Երևան քաղաքի նոր քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը.  «Երկիր Ծիրանի»

Մայիս 12,2018 10:43

Համահայկական մեծ ընդվզումը պետք է թակի նաև կոռուպցիայի, ընտրակեղծարարության և բռնակալական համակարգի օջախներից մեկը հանդիսացող Երևանի քաղաքապետարանի դռները:

Այս ուղղությամբ ողջունելի են բոլորի ջանքերը, մասնավորապես՝ ողջունելի է 2018 թվականի մայիսի 10-ին քաղաքացիների կողմից ինքնակազմակերպման միջոցով անցկացված՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի և Երևան քաղաքի ավագանու դեմ բողոքի ակցիան:

Բողոքի ակցիայի մասնակից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ՀՀԿ-ական ավագանու անդամների լուսանկարներով խրտվիլակներ և գրություններ էր  պատրաստել: Ակցիայի ընթացքում ելույթ ունեցան նաև խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը, իսկ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հատկապես կարևորեց քաղաքացիների կողմից ինքնակազմակերպված և ցանցային բողոքի յուրաքանչյուր գործողության անցկացումը, և շեշտեց, որ Տարոն Մարգարյանի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների կողմից հանրային միջոցների  յուրացումը պետք է դիտարկել քրեական հետապնդման տիրույթում:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ի թիվս այլ առաջնահերթ խնդիրների, հրատապ է համարում Երևան քաղաքի ավագանու արձակումը և Երևան քաղաքի նոր քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, որի ուղղությամբ շարունակաբար իրականացնելու է հետևողական և լայնածավալ բողոքի գործողություններ:

 «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

12 մայիսի 2018

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031