Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռի. «Ժողովուրդ»

Մայիս 12,2018 10:26

Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Բեկորային վնասվածքներ ստացավ նաեւ այն ժամանակ ցույցերի առաջնորդ, հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ: Եվ ենթադրվում է՝ փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա քրեական գործ հարուցելու, որոշում կայացնելու կամ այն մերժելու հարցում:

Ի դեպ, հավելենք, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որի պաշտոնանկության մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ մշտապես գազանաբարո վերաբերմունքով աչքի ընկած Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին, թե՞ ջրից չոր դուրս կգա ու կճողոպրի ՀՀ-ից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031