«Ցանկացած նոր իշխանություն իր հետ արտաքին քաղաքական նոր հնարավորություններ է բերում: Բնականաբար, նոր հնարավորություններ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Կա նաև մտավախություն, որ ժամանակավոր կառավարությունը կկենտրոնանա արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու վրա` խորապես չզբաղվելով արտաքին քաղաքական հարցերով: Երբ երկրի իշխանությունը հասարակությունից ունի բացառիկ մեծ աջակցություն, նրա քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի համարձակ են, արտաքին դերակատարների հետ նրա հռետորաբանությունն ավելի հստակ ու հաջող է:
Բայց այս պահի դրությամբ Փաշինյանը դեռ միայնակ է, նրա ողջ Կառավարությունը պետք է իրականացնի այս բոլոր ծրագրերը, պատասխանատվությունը պետք է կիսվի, այս ուղղությամբ քայլեր պետք է իրականացնի նաև նշանակվելիք ԱԳ նախարարը, ով կամբողջացնի ՀՀ վարչապետի ծրագրերը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում