Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործը

Մայիս 12,2018 15:30

«ՀՀԿ-ական իշխանությունից դժգոհ էինք նաեւ այն պատճառով, որ արդարադատություն չի իրականացնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով քաղբանտարկյալներին եւ հատկապես «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու պահանջներին: «Անձնապես շատ լավ վերաբերվելով «Սասնա ծռերի» բոլոր անդամներին եւ հասկանալով, որ նրանք այդ քայլին գնացին այլընտրանքի բացակայության պատճառով, այդուհանդերձ՝ պետք է արձանագրել, որ նրանց գործողությունների արդյունքում երկու ոստիկան զոհվեց:

Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործերը, եւ եթե արդարացման հիմքեր կան, ապա միայն այդ դեպքում նրանց ազատ արձակել»,- ասաց մեր զրուցակիցը` պնդելով, որ «Սասնա ծռերի» գործը չի կարելի նույնականացնել բացառապես քաղաքական հայացքների համար դատապարտվածների գործերի հետ:

Կարդացեք

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031