ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, չեմ կարող անտարբեր լինել եւ մի կողմ քաշվել, սա իմ սկզբունքներին հարիր չէ, ուստի, չեմ թաքցնում, ուշադիր հետեւում եմ ՀՀ նոր կառավարության ձեւավորմանը, առաջին տպավորությունս է՝ սա երիտասարդների կառավարություն է, եւ ուրախ եմ այդ կապակցությամբ, սա նորերի կառավարություն է՝ հետաքրքիր է այդ պատճառով, սա համաժողովրդական շարժման արդյունքում ձեւավորվող կառավարություն է՝ հուզիչ է այդ իմաստով․․․․
Բոլորին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում։
Մի քանի նշանակումներ կան, որոնց համար ոչ միայն ուրախ եմ, այլեւ՝ համոզված՝ այդ ոլորտները վստահելի ձեռքերում կլինեն՝ ԱԳ նախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ, Արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ, Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, անկեղծորեն ուզում եմ, որ նրանք հաջողություններ գրանցեն, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր , արդեն ընդդիմադիր, պատրաստ եմ աջակցել իրենց, քանզի նրանց հաջողությունը կլինի մեր ժողովրդի հաջողությունը, իսկ հակառակը՝ շատ տխուր կլինի․․․»: