Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի ոճի եւ «Իմ քայլը» շարժման մասին

Մայիս 11,2018 23:07

«Gallup International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք» խորագրով հեռախոսային հարցման արդյունքները:

Ըստ այդմ, «ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը» հարցին 800 հարցվածներից 89 տոկոսը տվել է «լիովին դրական», 9 տոկոսը՝  «ավելի շուտ դրական»,  իսկ 0,1 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական» պատասխանը: «Իմ քայլը» շարժման ընթացքում ցուցարարների հանդեպ ոստիկանների գործողություններին «ավելի շուտ դրական» ձեւակերպմամբ գնահատական է տվել հարցվածների 48, «լիովին դրական»՝ 21, իսկ «ավելի շուտ բացասական»՝ 14 %-ը:

Հարցում իրականացնողները նաեւ հետաքրքրվել են, թե ցուցարարների կարծիքով՝ ո՞ւմ կամ որ երկրների միջամտությամբ էր կազմակերպվել ժողովրդական շարժումը: Հարցվածների 85%-ը պատասխանել է՝ «ոչ մեկի», իսկ 9%-ը դժվարացել է պատասխանել:

ՌԴ-ի եւ ԵՄ-ի օգտին «դրական» գնահատական է տվել մեկ, իսկ ԱՄՆ-ի օգտին՝ 2%-ը: Հարցվածների 90%-ը դրական է արտահայտվել շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ոճի մասին՝ ուսապարկ եւ գլխարկ կրել, չսափրվել: Այս հարցի շուրջ բացասական է արտահայտվել քաղաքացիների երկու տոկոսը:

Ի դեպ, հարցվածների 75 տոկոսն ասել է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում պատրաստ է ձայնը տալ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին:Velvet_Revolution

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031