«Պարզ էր, որ որեւէ ոստիկանապետի որոշում միանշանակ չէր ընդունվելու, որովհետեւ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, ոստիկանապետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության համակարգից որեւէ մեկը: Եվ պարզ էր, որեւէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ Օսիպյանի նշանակման վերաբերյալ այսօր հանրությանը կբացատրի՝ թե ինչո՞ւ հենց Օսիպյանը:
Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնավարումը մշտապես քննադատվել է, նրա հնարավոր պաշտոնանկության մասին էլ Փաշինյանն ասաց. «Լեւոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ