Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Չի եղել մի հրաման, որը ես խղճի ինչ-որ զգացմունք ունենամ ու չկատարեմ»

Մայիս 11,2018 22:55

Այսօր կառավարության նիստից հետո նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն նշանակեց ոստիկանապետ, արդյոք միասին նույն մարզասրահում մարզվելու ընթացքում ընկերացել էին, եւ դա դեր է խաղացել, Օսիպյանը պատասխանեց. «Այդ հարցին ավելի կոռեկտ կլինի պարոն վարչապետը պատասխանի: Բայց կարծում եմ՝ կար գաղափար փշալարերից այն կողմ եւ քանի որ այդ փշալարերն այլեւս չկան, փշալարերը գտնվում են պահեստում, մենք ողջ աշխարհին ցույց կտանք, որ ոստիկանությունը կանգնած է ժողովրդի կողքին եւ այն գործընթացը, որը տեղի ունեցավ Հայաստանի հանրապետությունում, օրինակելի պիտի լինի ողջ աշխարհի համար»:

Օսիպյանը վստահեցրեց՝ համակարգում կոռուպցիան կվերացնի:

Մեր այն հարցին էլ՝ երբեւէ կատարե՞լ է մի հրաման, որը չէր ցանկանա կատարել, Օսիպյանը պատասխանեց՝ «Չի եղել մի հրաման, որն անթույլատրելի լինի եւ ես խղճի ինչ-որ զգացմունք ունենամ ու չկատարեմ: Բոլորը կատարել եմ օրենքի սահմաններում: Անգամ ֆիզիկական ուժ եմ կիրառել մեր համաքաղաքացիների նկատմամբ՝ օրենքի սահմաններում: Եթե կան քաղաքացիներ, որոնք անհամաչափ է եղել գործողությունը, կամ տուժել են, ես ներողություն եմ խնդրում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ կադրային փոփոխություններ կլինե՞ն, օրինակ՝ փոխոստիկանապետ Երանոսյանը կմնա՞, Օսիպյանը պատասխանեց՝ կադրային փոփոխություններ միշտ էլ լինելու են:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ հիմա՞ էլ կպնդի, որ Փաշինյանի հավաքները ապօրինի էին, Օսիպյանը պատասխանեց. «Հավաքները ապօրինի չէին, կային երթեր, որոնք ապօրինի էին»:

Արդյոք Փաշինյանին առեւանգելն էլ օրենքի սահմաններում էր, այս հարցին էլ Օսիպյանը պատասխանեց. «Որոշումը կայացնողը ոստիկանությունը չէր՝ հաշվի առնելով Փաշինյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու կարգավիճակը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031