ՀՀԿ խորհրդի նիստին այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ուշագրավ պահվածք դրսեւորեց, երբ լրագրողները ցանկացան հարցնել իր կարծիքը նոր նախարարների մասին:
«Շատ լավ է, տեսեք՝ ի՞նչ լավ եղանակ է»,-ասաց Շուշան Պետրոսյանը: Նա շրջվեց, որ հեռանա, ապա ձեռքով արեց լրագրողներին՝ ասելով. «Եղա՞վ, կլինի, չէ՞ նոր սկանդալը…նոր ծաղրանկարներ…ձեզ բավարարված կզգաք, չէ՞, երեխեք ջան»:
Հետո նա մոտեցավ լրագրողներին, որոնք հիշեցրին, որ նա ուղիղ եթերում է:
Պետրոսյանը պարզաբանեց, որ գիշերն է վերադարձել արտերկրից եւ քաղաքական իրավիճակին չի հասցրել հետեւել: Իսկ թե ինչ են քննարկել այսօրվա նիստում, նա նշեց. «Լիքը լավ բաներ: Այ որ դառնայիք «հանրապետական»՝ գուցե դուք էլ իմանայիք»:
Շուշան Պետրոսյանը կրկին շրջվեց ու հեռացավ՝ լրագրողների հասցեին ասելով. «Ուղիղ եթեր դնում են…գժական են»:
Մայթեզրին կանգնած՝ նա կրկին դիմեց լրագրողներին. «Թույն ռեպորտաժ է, երեխեք, սրամիտ է…»: Ապա` մեքենա նստելիս ուղիղ եթերում Շուշան Պետրոսյանն ասաց՝ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանին ճանաչում է, եւ Արցախի հետ կապված իր ծրագրերը շարունակելու է իրականացնել:
«Ես լավ գիտեմ Դավիթ Տոնոյանին: Անկախ նրանից, թե ով կլինի, իմ ծրագիրը շարունակվելու է»,-վստահեցրեց նա:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին էլ Շուշան Պետրոսյանն ասաց. «Ինձ համար նա բացառիկ քաղաքական գործիչ է: Ուրախ եմ, որ աշխատեցի իր հետ: Ուրախ եմ, որ նա եղել է Հայոց պատմության մեջ: Շատ հետո մենք հիշելու ենք նրա մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խեղճ Շուշանը արդեն խելքը թռցրել է, մեկ խնդում է,մեկ՝լալիս: Ավելի լավ է Սերժ Սարգսյանի մասին գիրք գրիր: